Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագն ընկել է բնից. փրկարարները թռչնին տեղափոխել են Կենդանաբանական այգի

Աննա Կոստանյան 17.07.2024 - 15:31
17.07.2024 - 15:31 դիտում
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագն ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ