Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով

Աննա Կոստանյան 28.10.2025 - 18:39
28.10.2025 - 18:39 դիտում

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,- գրել  է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ