Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան:
Մեր ընտրանու անդամ Իզաբելլա Յայլյանը (անձնական մարզիչ` Հրանտ Տոնոյան) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր:
55 կգ քաշային հայ մարզիկը երկամարտում գրանցել է 202 կգ արդյունք: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ՝ գլխավորում պահելով 117 կիլոգրամանոց ծանրաձողը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 193կգ արդյունքով գրավել է 6-րդ տեղը:
Опубликовано Առաջին ալիք Понедельник, 14 апреля 2025 г.