Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին բուք է

Աստղիկ Խաչատրյան 28.02.2025 - 20:22
28.02.2025 - 20:22 դիտում

Փետրվարի 28-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
«Ճանապարհային դեպարտամենտի» փոխանցմամբ՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ