ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

30.03.2022 - 23:12 դիտում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Տեղեկությունը «Լուրերի»հետ զրույցում հաստատեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, սակայն այլ տեղեկություններ չհայտնեց։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Հակակոռուպցիոն կոմիտեից այլ տեղեկատվություն չէին տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ