ԱԻ նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Լուսակերտի ուսումնական կենտրոնում

Հրաչ Սահակյան 24.11.2020 - 21:03
24.11.2020 - 21:03 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը նոյեմբերի 24-ին այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, առկա ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը:

Նախարարի ժամանակացույցում նախատեսված են նաև մարզային այցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ