ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

23.06.2024 - 12:09 դիտում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը:

Հայ խորհրդարանականներն այցելել են նաև Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության և կենտրոնի արտադրական գործընթացին:

Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի աշտարակում, որը կառուցվել է 223 թվականին Երեք թագավորությունների ժամանակաշրջանում:

Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ