ԱԺ պատգամավորները գերեվարված շիրակցիների հարցով Արցախում են

Գոհար Ստեփանյան 18.12.2020 - 10:13
18.12.2020 - 10:13 դիտում
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-յան իր էջում գրել է.

«Հադրութի շրջանի Հին Թաղերի և Խծաբերդի զինծառայողների մի խումբը դուրս են բերվել շրջափակված գյուղերի տարածքից։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահների անմիջական միջնորդությամբ: Մեր տղաներից երկուսի հետ զրուցել եմ՝ առողջ են եւ արդեն անվտանգ։

Այս պահի դրությամբ մյուս զինծառայողների դուրս բերման հարցով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւս գտնվում է Արցախում»։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ