ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամ՝ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը այցելել են 1-ին հատուկ բանակային կորպուսի ենթակայության զորամասեր և պաշտպանական բնագծեր։

Կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ ուսումնասիրվել են առաջնագծում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքները:

Ամանորի կապակցությամբ մի շարք զինվորականներ պարգևատրվել են նվերներով։

Պատգամավորական այցին մասնակցել է նաև 44-օրյա պատերազմում նահատակված, քաջարի զինվոր Էդգար Մարգարյանի մայրը` Արսինե Սահակյանը, որը նույնպես նվերներ է հանձնել զինվորներին։