ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին օգոստոսի 16-ին զոհված զինծառայողների հիշատակը

Աստղիկ Խաչատրյան 17.08.2021 - 11:21
17.08.2021 - 11:21 դիտում

Ազգային ժողովում նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ. Պատգամավորները հարգեցին օգոստոսի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողների հիշատակը: Նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի և Գեղարքունիքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող Վահան Թաթոսյանը և ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ