ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Գոհար Ստեփանյան 10.12.2020 - 11:01
10.12.2020 - 11:01 դիտում

ԱԺ-ն այսօր ընդունեց «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը. կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 14-ը: Կողմ էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց: Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտում է ԱԺ նիստը:

Հիշեցնենք՝ 2021թ. ՀՀ պետական բյուջեի համար նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտներ, նախատեսվող ծախսերի չափը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ է: ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմելու է 274 միլիարդ դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ