ԱԺ-ն դեկտեմբերի 28-ին արտահերթ նստաշրջան կգումարի

Հրաչ Սահակյան 25.12.2020 - 20:38
25.12.2020 - 20:38 դիտում

Դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան:

«Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը՝ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- նշված է ԱԺ խորհրդի որոշման մեջ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում 15 հարց է, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին, Պետական տուրքի մասին, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին, Կուսակցությունների մասին և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագիծ: Օրակարգում են նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ