ԱԺ նախագահի քվեարկությունը դադարեցվել է՝ քվեաթերթիկում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով

Աննա Կոստանյան 2.08.2021 - 17:43
2.08.2021 - 17:43 դիտում

ԱԺ նախագահի քվերակությունն ԱԺ-ում դադարեցվել է։ Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ է եղել, ուստի մենք կսկսենք նոր քվեարկություն, որը կսկսվի 5 րոպեից և կտևի կես ժամ»,-հայտարարեց պատգամավորը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել լրացուցիչ նիստ՝ 18։30-20։00-ն` քվեարկության արդյունքներն ամփոփելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ