ԱԺ նախագահը ստորագրել է Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Աննա Կոստանյան 27.08.2025 - 13:56
27.08.2025 - 13:56 դիտում

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ