ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ է գումարել. ինչ հարց է քննարկվել

Աննա Կոստանյան 24.12.2024 - 14:33
24.12.2024 - 14:33 դիտում

ՀՀ ԱԺ խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է արտահերթ նիստ:

Քննարկման արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը:

Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չեն եղել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ