ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Աննա Կոստանյան 25.02.2021 - 13:57
25.02.2021 - 13:57 դիտում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անթույլատրելի համարելով առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը: «Իմ քայլը» խմբակցության գնահատմամբ՝ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր։

«Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ «Իմ քայլը» խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,- նշված է խմբակցության հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ