ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Աննա Կոստանյան 11.02.2022 - 13:52
11.02.2022 - 13:52 դիտում

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ որոշում են կայացրել չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Ըստ նրանց՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է, իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։

«Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»,- մասնավորապես նշվում է 2 խմբակցությունների համատեղ հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ