ԱԹՍ-ի հարձակումից զոհվել է «Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը

Աստղիկ Խաչատրյան 17.11.2024 - 19:34
17.11.2024 - 19:34 դիտում

«Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուլյա Կուզնեցովան զոհվել է Կուրսկի մարզի Բոլշեսոլդատսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։

Նա մանրամասնել է, որ Կուզնեցովան տեղափոխում էր խմբագրության արխիվային փաստաթղթերը և պատրաստվում էր նյութ հրապարակել շրջանում տիրող իրավիճակի մասին:

Ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով տուժել են նաև պարբերականի էջադրողն ու տեղի թաղամասային ոստիկաններից մեկը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ