ԱԷՄԳ-ի տեսուչները Ուկրաինայում չհայտարարված միջուկային նյութեր կամ գործողություններ չեն հայտնաբերել

3.11.2022 - 20:53 դիտում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Կիևի դիմումի հիման վրա ստուգումներ են անցկացրել Ուկրաինայի երեք օբյեկտում. չհայտարարված միջուկային նյութեր կամ գործողություններ չեն հայտնաբերվել:

Ստուգումներն անցկացվել են, երբ Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային «կեղտոտ միջուկային ռումբ» պատրաստելու համար:

ՌԴ ՊՆ տվյալով՝ Կիևը մտադիր էր կեղտոտ ռումբ կիրառել Ուկրաինայի տարածքում, այնուհետև դրա համար մեղադրել Մոսկվային: Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նշել է, որ պատրաստ են շարունակել ստուգումները Ուկրաինայում՝ կանխելու միջուկային նյութերի հնարավոր կիրառումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ