ԱԷՄԳ-ի հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնագրի բանալին է. Գրոսսի

24.06.2025 - 13:40 դիտում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ողջունել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը:

«Գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնագրի բանալին է: Ես գրեցի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է հանգեցնել միջուկային ծրագրի շուրջ երկարամյա վեճի դիվանագիտական լուծմանը, և առաջարկեցի հանդիպել մոտ ժամանակներս»,- նշել է Գրոսսին X-ի իր միկրոբլոգում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ