Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը

Գոհար Ստեփանյան 18.11.2020 - 10:10
18.11.2020 - 10:10 դիտում

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:

Նիստի ընթացքում պատգամավորներին կներկայացվի «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Խորհրդարանականները կքննարկեն նաև հանձնաժողովների նիստերում քննարկման չդրված, սակայն լիագումար նիստի օրակարգում ընդգրկված մի շարք օրենքի նախագծեր և օրենսդրական փաթեթներ:

Նոյեմբերի 18-ի հերթական նիստում նախատեսված է նաև ԱԺ պատգամավորների և կառավարության հարցուպատասխանը:

Նոյեմբերի 17-ին մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին հարցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ