Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը

Գոհար Ստեփանյան 27.10.2020 - 10:45
27.10.2020 - 10:45 դիտում

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Հոկտեմբերի 27-ին գումարված նիստի օրակարգում ընդգրկված է 9 հարց:

Պատգամավորները  կքննարկեն «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ