Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները երթով շարժվում են Կառավարություն

Աննա Կոստանյան 11.11.2020 - 15:48
11.11.2020 - 15:48 դիտում

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները երթով շարժվում են դեպի Կառավարություն։

Նրանք նաև հայտատարարեցին, որ Ազգային ժողովից պահանջելու են արտահերթ նիստ գումարել և հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այս պայքարը չի կանգնելու, ինչքան ուզում են ձերբակալեն»։

Հիշեցնենք, որ 17 կուսակցությունների խորհուրդը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ այսօր՝ 13։00-ին, հրավիրելով հանրահավաք, ուր պետք է ներկայացվի ստեղծված իրավիճակի ելքը։ 14:30-ի դրությամբ Ազատության հրապարակից բերման է ենթարկվել 129 անձ։ Բերման ենթարկվածների թվում են եղել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Վարդան Այվազյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, իրանագետ Վարդան Ոսկանյանը եւ ուրիշներ։ Ոստիկանությունը և դատախազությունը երեկ հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ