Ազատոճայինները 10 մեդալ են նվաճել Խարկովում

12.02.2022 - 11:42 դիտում
Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը։ Հայ ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, ինչպես նաև 6 բրոնզե։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով` մրցաշարը ծառայել է իր նպատակին։ Ըստ մասնագետի՝ կարևոր նպատակը մարզիկների կարողությունները և թերությունները տեսնելն էր, որպեսզի Եվրոպայի առաջնություններից առաջ աշխատեն հենց այդ թերությունների շտկման վրա։
Առողջական խնդիրների պատճառով Արսեն Հարությունյանը (61 կգ) չի մեկնել մրցավայր։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ