Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ

5.09.2026 - 10:26 դիտում
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 00։37-ին: Այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 1 տրակտոր և 2 ինքնաթափ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ