Ադրբեջանցի փորձագետի հրապարակած տեսանյութը կեղծ է. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Աննա Կոստանյան 6.12.2023 - 13:51
6.12.2023 - 13:51 դիտում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող Թելման Գասիմովի կողմից հրապարակված տեսանյութի ժամանակագրությունն ու բովանդակությունը:

«Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: Կից ներկայացված է նաև 2017թ. նամակագրությունից մեկ հատված:

վերջնական.jpg (176 KB)

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից: Հայաստանի ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանն էլ հորդորում են զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ:

Նշենք, որ Թելման Գասիմովն օրեր առաջ տեսանյութ է տարածել և հայտարարել, թե իբր ինքը «վերադարձել» և բնակվում է Երևանի Կոմիտաս վարչական շրջանում գտնվող այն տանը, որտեղ «ծնվել ու ապրել է» երկար տարիներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ