Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ։
Լրագրողներին ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը․
«Սահմանազատման որ սահմանագծման հարցով գործում է հանձնաժողով։ Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու հետ գործ չունեք։ Ոչ մի գյուղ էլ չեն մտել։
Ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել մեր տարածքում, մեր ստորաբաժանումը հայտնվել իրենց տարածքում։ Նման դեպքերում կա գործողությունների սխեմա, որով շարժվում ենք»,-նշել է Էդվարդ Ասրյանը։