Ադրբեջանում Իրանի դեսպանը մեկնել է Թեհրան և հանդիպել ԱԳ նախարարի հետ

Աննա Կոստանյան 4.01.2023 - 13:15
4.01.2023 - 13:15 դիտում

Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին մեկնել է Թեհրան խորհրդակցությունների համար։

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, դեսպանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդուլլահիանի հետ։

Դեսպանի և նախարարի խորհրդակցություններն անցկացվում են Ադրբեջանի և Իրանի միջև քաղաքական նոր սրման, Իրանի կողմից իրականացվող զորավարժությունների ֆոնին։

Ս. Ա. Մուսավին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ իր երկօրյա բանակցությունների արդյունքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ