Ադրբեջանում զինվորն ինքնասպան է եղել

Աննա Կոստանյան 31.05.2021 - 13:09
31.05.2021 - 13:09 դիտում

Ադրբեջանում մայիսի 31-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում զինվոր է ինքնասպան եղել: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, երկրի արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության անվտանգության գնդի հրաձգային ստորաբաժանման շարքային Մուհամմեդ Ալիևը (2003 թ.-ի ծնված) ծառայություն իրականացնելիս կրակել է ինքն իրեն վստահված АК-74 տեսակի զենքից:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը հաստատել է մահվան փաստը: Գործի առնչությամբ Բաքվի ռազմական դատախազությունը հետաքննություն է վարում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ