Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր․ Փաշինյան

Աննա Կոստանյան 14.09.2022 - 18:36
14.09.2022 - 18:36 դիտում

Ադրբեջանը նոր էսկալացիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ինքնշխան տարածքից 10 քառակուսի կիլոմետր։ Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, խոսելով տարածքային կորուստների մասին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, դա փաստ է, մեր զինված ուժերը աշխատում են ներխուժումը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ անցյալ մայիսին էլ Ադրբեջանը օկուպացրել էր 40 քառակուսի կիլոմետր Սև լճի տարածքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ