Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

Աննա Կոստանյան 19.06.2023 - 10:17
19.06.2023 - 10:17 դիտում

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 19֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ