Ադրբեջանն Արցախին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին. Արցախի նախագահ

Հրաչ Սահակյան 16.02.2021 - 22:26
16.02.2021 - 22:26 դիտում

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ փետրվարի ադրբեջանական կողմը Արցախին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին»,- նշել է Արցախի նախագահը:

Նա հավելել է, որ վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: «Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ