Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին

Աստղիկ Խաչատրյան 21.10.2021 - 11:42
21.10.2021 - 11:42 դիտում

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված՝ իրանական բեռնատարների երկու վարորդին և հանձնել Իրանին: Այս մասին նշված է Ադրբեջանի պետական մաքսային հանձնաժողովի կայքում:

Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի ավտոճանապարհների և տրանսպորտի կազմակերպությունն արգելել է Հայաստանի տարածքով իրանական մեքենաների և քաղաքացիների մուտքը Արցախ: Բացի այդ, իրանական կողմը արգելել է նաև «ցանկացած առևտրային համաձայնագրի ստորագրում ղարաբաղյան տարածաշրջանի հետ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ