Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով 3 անցակետի բացման վերաբերյալ սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին․ Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 17.10.2022 - 11:44
17.10.2022 - 11:44 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է։

«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,-գրել է Փաշինյանը:

Օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ։

Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար (Քարվաճառ՝ Tert.am), Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ