Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ԶՈՒ-ում կորուստների մասին

Աննա Կոստանյան 8.04.2024 - 13:38
8.04.2024 - 13:38 դիտում

Ադրբեջանում բանակի զինծառայող է մահացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեկ հիվանդանոցում մահացել է շարքային զինծառայող Ամրահով Իմրանը։ Պատճառը սիրտ-անոթային սուր շնչառական անբավարարությունն է։

Նշենք, որ ապրիլի 7-ին էլ ադրբեջանական լրատվականները հայտնեցին, որ հիվանդանոցում մահացել է բանակի սպա, լեյտենանտ Ուլվի Բագիրովը, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի սանձազերծած ագրեսիայի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ