Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել ընդդիմադիր գործչի տանը

29.11.2025 - 18:01 դիտում

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի տանը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քերիմլիի նկատմամբ հետաքննությունն իրականացվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշվում է, որ Ալի Քերիմլին չի ձերբակալվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ