Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում

Աննա Կոստանյան 24.10.2022 - 14:14
24.10.2022 - 14:14 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում:

Այս մասին «Լուրերին» հայտնել են Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից:

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ