Ադրբեջանի ու Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իսմայիլ Բաղայի

Աննա Կոստանյան 3.02.2025 - 16:33
3.02.2025 - 16:33 դիտում

Թեհրանը պատրաստ է աջակցելու Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Անվտանգությունը Կովկասում և բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Հայաստանի անվտանգությունը, մեզ համար շատ կարևոր է։ Մենք հաջող հարաբերություններ ունենք Ադրբեջանի ու Հայաստանի հետ, և վերջին օրերին ակտիվացել են դիվանագիտական ​​բանակցությունները»,- ասել է նա։

Բաղային նշել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրի միջև երկխոսության զարգացմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ