Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտը. տեսանյութ Արցախի մայրաքաղաքից

Հրաչ Սահակյան 5.10.2020 - 20:53
5.10.2020 - 20:53 դիտում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն առանց մեկնաբանության տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից:  Տեսանյութում ներկայացված են Ստեփանակերտի քաղաքացիական շենքերին ու ենթակառուցվածքներին հասցված վնասները:

Հրդեհ հռետակոծության հետևանքով

Հրդեհ հռետակոծության հետևանքովАзербайджан продолжает ракетный обстрел населения АрцахаՎաղ առավոտից ինտենսիվ հրետակոծվել են Ստեփանակերտ ու Շուշի քաղաքները: Ստեփանակերտը նախազգուշացրել է, որ պատասխանը չի ուշանա։ “Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից”, – ֆեյսբուքյան գրառմամբ նախազգուշացրել է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Gepostet von Արցախի Հանրային Հեռուստատեսություն / Artsakh Publiс TV am Montag, 5. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ