Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Անի Հովհաննիսյան 26.09.2022 - 12:05
26.09.2022 - 12:05 դիտում

Ի պատասխան ՀՀ Կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների՝ Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։

Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Այս մասին տեղեկացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։

❗️❗️❗️Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի…

Опубликовано Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Понедельник, 26 сентября 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ