Ադրբեջանի թիմի համար միջադեպը հայրենիք վերադառնալու պատրվակ էր. ԿԳՄՍ փոխնախարար

16.04.2023 - 00:06 դիտում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար, հայտարարել է փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Ըստ նրա` եթե մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, այսօր շանսերը բավականին նվազել են:

Հիշեցնենք, որ ծանրամարտի ԵԱ առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպից հետո Բաքուն հայտարարել է, որ հետ է կանչում իր մարզիկներին: Այդ կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև ԿԳՄՍ նախարարությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ