Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից, այդ նպատակով հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցները․ Փաշինյան

Աննա Կոստանյան 10.01.2023 - 15:07
10.01.2023 - 15:07 դիտում

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օգտագործվելու են դիվանագիտական բոլոր միջոցները Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս բերելու համար։

«Ադրբեջանի զինված ուժերը մեկուկես տարի չէ, որ Հայաստանի տարածքում են։ 30 տարի է, որ ՀՀ տարածքում են, որովհետև Ադրբեջանի ԶՈՒ-ն 90-ականների սկզբից տասնյակ քառակուսի կիլոմետրերով տարածք են օկուպացրել ՀՀ-ից, մասնավորապես, Տավուշի, Արարատի մարզերում։

2021 թվականի մայիսից Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ: Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան այդ տարածքներից, և մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցները այդ նպատակին հասնելու համար։ Մեզ համար կարևոր է նաև, որ մենք նոր սադրանքի պատճառ չդառնանք։ Մեր գործողությունները բխում են այս տրամաբանությունից»,- ասաց Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ