Ադրբեջանի ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածել. ՀՀ ՊՆ

2.09.2023 - 15:59 դիտում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե, իբր, Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ: Այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ