Ադրբեջանի զինուժը Արցախում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Աննա Կոստանյան 17.09.2021 - 16:11
17.09.2021 - 16:11 դիտում

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ