Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Աստղիկ Խաչատրյան 30.06.2025 - 20:11
30.06.2025 - 20:11 դիտում

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի գործողությունների և ռուս լրագրողների կալանավորման հետ։

Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, այս  մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Դեսպանը կանչվել է նաև ռուս լրագրողների անօրինական կալանավորման պատճառով, որոնց թեմայով Ադրբեջանի իշխանությունները այս տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ