Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել

Հրաչ Սահակյան 29.09.2020 - 01:44
29.09.2020 - 01:44 դիտում

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 9-ամյա երեխա է զոհվել: Աայս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի աշխատակիցը՝ ներկայացնելով երեխայի մոր առողջական վիճակը:

«Երկու ոտքերից է հրազենային վնասվածք ստացել, տնից դուրս է եկել երեխու հետ, դժբախտաբար 9 տարեկան երեխան մահացել է»,- ասել է բժիշկը:

Ադրբեջանական կողմի թիրախ է դարձել Մարտակերում գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, որում գտնվել են մայրը, երեխան և ընտանիքի մյուս անդամները:

Արցախում ևս մեկ երեխա է զոհվել

Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով Արցախում ևս մեկ երեխա է զոհվել: Լուրեր

Posted by Առաջին ալիք on Monday, September 28, 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ