Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ

Աննա Կոստանյան 19.09.2022 - 15:13
19.09.2022 - 15:13 դիտում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այցի ընթացքում Բայրամովը կմասնակցի նստաշրջանի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պաշտոնյաների հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ