Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցում են Խաղաղության պայմանագրի շուրջ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ Խաղաղության պայմանագրի երկու հոդվածի վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել:
Ըստ Բայրամովի՝ «Հայաստանի Սահմանադրությունը և իրավական փաստաթղթերը դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Բաքվի նկատմամբ»։
«Սա պետք է լուծվի»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չէ։