Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել է ականի պայթյունից

Աննա Կոստանյան 6.08.2021 - 16:04
6.08.2021 - 16:04 դիտում

Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Ակնայի (Աղդամ) շրջանում վիրավորում է ստացել ականի պայթյունի հետևանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 9-ի սահմաններում: Գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիմուսա օղլու Ալիևը ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ