Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով

4.02.2023 - 12:02 դիտում

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել՝ հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

«Մասշտաբային ծրագիրը, որի շրջանակում կանաչ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով կմատակարարվի Հունգարիա, կօգնի հասնել երկու կարևոր նպատակների։ Այս ներդրումների շնորհիվ, մի կողմից, մենք է՛լ ավելի կբարձրացնենք մեր էներգետիկ անվտանգությունը, մյուս կողմից՝ կմոտենանք կլիմայի պաշտպանության մեր նպատակներին»,- նշել է Սիյարտոն։

Նա տեղեկացրել է, որ Սև ծովի հատակով կանցկացվի աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1195 կիլոմետր երկարությամբ։

«Այսօր մենք ստեղծել ենք Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա աշխատանքային խումբ և հանձնարարել ենք նրան նախապատրաստել միասնական տեխնիկատնտեսական հիմնավորում»,- հավելել է Սիյարտոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ